Պայմաններ և դրույթներ

1. Հյուրերի մուտքի ժամն է՝ 14:00-ն (CHEK IN), սենյակի ազատման ժամը՝ 12։00-ն (CHEK OUT), սենյակի արեժքն իր մեջ ներառում է կացությունը 1 անձի համար։ Ուշ մեկնում ցանկացող հյուրերը պետք է ընդունարանից թույլտվություն ստանան մինչև ժամը 12:00 և վճարեն հավելավճարը։

2. Հավելյալ հյուրի համար հավելավճարը կազմում է արմագրված սենյակի արժեքի՝ 6-12 տարեկան – 6000 ՀՀ դրամ, 12 տարեկանից բարձր անձի համար – 12000 ՀՀ դրամ

3. Ժամը 22։00-ից հետո կողմնակի հյուրերի համարային ֆոնդի տարածքում գտնվելն արգելվում է։

4. Բոլոր վճարումները ընդունվում են միայն ՀՀ դրամով:

5. Ծխախոտի օգտագործումը ծխելու համար չնախատեսված վայրերում (թույլատրվում է միայն պատշգամբներում և ծխախոտի համար նախատեսված աղբամանների կողքին)՝ խստիվ արգելվում է, որի համար նախատեսված է տուգանք 50․000 ՀՀ դրամի չափով, որի համար հյուրանոցը չի կրում պատասխանատվություն։

6. Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում հաճախորդի որևէ իրի կորուստի համար։ Օգտվեք սենյակներում առկա պահատուփերից։

7. Հյուրերը պարտավոր են պահպանել լռություն ժամը 22։00 - 08։00-ն ընկած ժամանակահատվածում և ՀԱՐԳԵԼ ՄՅՈՒՍ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ։

8. Հյուրերը պարտավոր են պահպանել հյուրանոցային համալիրի տարածքի մաքրությունը, խնամքով վերաբերվել հյուրանոցում առկա գույքին և սարքավորումներին: Հյուրի մեղավորությամբ ցանկացած գույքի վնասի կամ կորուստի դեպքում, հյուրանոցին պատճառած վնասը ենթակա է հատուցման հյուրի կողմից։

9. Հրդեհի, երկրաշարժի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում խնդրում ենք հետևել անձնակազմի ցուցումներին։

10. Կենդանիների հետ մուտքը հյուրանոցի տարածք խստիվ արգելվում է: