Հաճախ տրվող հարցեր
-
Ինչպե՞ս կարող եմ ամրագրել հյուրանոցային սենյակ:
Դուք կարող եք ամրագրել սենյակ մեր պաշտոնական կայքի միջոցով, զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն WhatsApp-ով:
Նախապես սենյակ ամրագրելու հնարավորություն չունենալու դեպքում ամրագրումը կարող եք ձևակերպել տեղում ՝ ազատ սենյակների առկայության դեպքում:
-
Վճարման ի՞նչ եղանակներ եք ընդունում:
Մենք ընդունում ենք վճարումը` կանխիկ, բանկային քարտով և բանկային փոխանցման միջոցով: Բոլոր վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով։
-
Ինչ է ներառված գնի մեջ:
Արժեքը ներառում է՝
- Նախաճաշ
- Անվճար Wi-fi
- Ավտոկայանատեղի
- Մուտք դեպի լողավազան, սաունա և համամ մինչև 19:30
-
Ժամանում և մեկնում
Ժամանումը սկսվում է 14:00-ից, իսկ մեկնումը՝ մինչև 12:00։ Վաղ ժամանումը և ուշ մեկնումը հնարավոր են նախնական համաձայնությամբ՝ հավելավճարով։
-
Հնարավո՞ր է ավելի շուտ բնակություն հաստատել կամ ավելի ուշ մեկնել:
Այո՛, ըստ նախնական հարցման, մենք հավելավճարով տրամադրում ենք վաղ ժամանում և ուշ մեկնում, եթե առկա են հասանելի սենյակներ:
-
Հյուրանոցում առկա՞ է Wi-Fi:
Այո՛, ամբողջ հյուրանոցի տարածքում տրամադրվում է անվճար Wi-Fi։
-
Ի՞նչ հարմարություններ կան սենյակներում:
Բոլոր սենյակները համալրված են պրեմիում դասի մահճակալներով, զգեստապահարանով օդորակիչ և ջեռուցման համակարգերով, անվճար Wi-Fi-ով, կաբելային հեռուստատեսությամբ (Full HD), մինի բարով։
Լոգարանում առկա է՝ վարսահարդարիչ, սրբիչներ, խալաթ, հողաթափեր, շամպուն, ցնցուղի գել, օճառ, մազերի կոնդիցիոներ, ատամի խոզանակ և հիգիենայի հավաքածու:
Լրացուցիչ ՝ ձայնամեկուսացում, ծխի դետեկտոր։
-
Հնարավո՞ր է բնակությունը ընտանի կենդանիների հետ:
Ցավոք, կենդանիների հետ տեղավորումը մեր հյուրանոցում հնարավոր չէ։
-
Հյուրանոցում առկա՞ է ավտոկայանատեղի
Այո՛, մենք ունենք անվճար ավտոկայանատեղի հյուրանոցի հյուրերի համար։
-
Նախաճաշը ներառվա՞ծ է գնի մեջ:
Այո՛, Նախաճաշը ներառված է արժեքի մեջ: Մեր շեֆ-խոհարարը ստեղծել է չորս հիանալի նախաճաշերի սեթ, իսկ հյուրերի բարձր բեռնվածության դեպքում, գործում է շվեդական սեղան:
-
Արդյո՞ք հյուրանոցի տարածքում առկա է Ռեստորան:
Այո՛, հյուրանոցի տարածքում գործում է Աման ռեստորանը, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցի ուտեստներ՝ հեղինակային մեկնաբանությամբ: Մեր շեֆ-խոհարարը համատեղում է ավանդական բաղադրատոմսերը ժամանակակից խոհարարական տեխնիկայի հետ՝ ստեղծելով յուրահատուկ գաստրոնոմիական փորձ:
-
Ունե՞ք հատուկ ճաշացանկ երեխաների կամ բուսակերների համար:
Մենք չունենք առանձին ճաշացանկ, բայց առաջարկում ենք հավասարակշռված ուտեստներ, որոնք կարող են հարմար լինել ինչպես երեխաների, այնպես էլ բուսակերների համար: Հիմնական մենյուից կարող եք ընտրել ուտեստներ՝ հաշվի առնելով ձեր նախապատվությունները:
-
Ունեք ՍՊԱ կենտրոն:
Այո՛, մենք ունենք փակ լողավազան, սաունա և համամ:
-
Հնարավո՞ր է էքսկուրսիաներ կազմակերպել:
Այո՛, մենք համագործակցում ենք տեղական գիդերի և տուր կազմակերպիչների հետ: Դուք կարող եք ընտրել էքսկուրսիաներ և արշավներ Տավուշի գեղատեսիլ վայրերում:
-
Հնարավո՞ր է անցկացնել միջոցառումներ և բանկետներ:
Այո՛, մենք ունենք ամեն ինչ անմոռանալի և տպավորիչ միջոցառումներ իրականացնելու համար: Մենք ուրախ ենք օգնել Ձեզ հարսանիքների, ծննդյան տոների, կորպորատիվ միջոցառումների և կոնֆերանսների անցկացման հարցում ՝ առաջարկելով որակյալ սպասարկում և ձեր միջոցառմանը համապատասխան մթնոլորտ:
-
Ինչու՞ ընտրել մեր հյուրանոցը:
Մեր հյուրանոցն առաջարկում է հարմարավետության, բարձրակարգ սպասարկման և անկրկնելի մթնոլորտի յուրահատուկ համադրություն: Մենք հպարտանում ենք հարմարավետ սենյակներով, համեղ խոհանոցով, ժամանակակից հարմարություններով և յուրաքանչյուր հյուրին անհատական մոտեցում ցուցաբերելու հնարավորությամբ:
-webp(95)-o(jpg).webp?token=d2505f4e3d3ec5fd3d9d1e5d104925cd)
Դեռ ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ:
Եթե վերևում չեք գտել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ ցանկանում եք իմանալ ավելին, խնդրում ենք կապվել մեզ հետ. մենք միշտ ուրախ ենք օգնելու ձեզ։